Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Էպշտեյն-Բարի վիրուսը որպես հոգնածության պատճառ

Այս հիվանդության հարուցիչն այնքանով է տարածված, որքանով քիչ է ուսումնասիրված Էպշտեյն-Բարի վիրուսը կամ հերպեսի վիրուսի 4-րդ տեսակը: Ինչպես հաստատում են մասնագետները, երկրագնդի մեծահասակ բնակչության 90%-ից ավելին Էպշտեյն-Բարի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեն, իսկ դա նշանակում է, որ նրանք հիվանդացել են տվյալ վիրուսի այս կամ այն ձևով, շատ հաճախ առանց ախտանիշների կամ թեթև մրսածության տեսքով: Եթե արտաքին պայմաններն անբարենպաստ են, իսկ իմունային համակարգը թուլացած, ապա զարգանում է մոնոնուկլեոզ: Դրա սուր ձևն արտահայտվում է մարմնի բարձր ջերմաստիճանով, կոկորդի ցավերով, ավշային հանգույցների մեծացմամբ, երբեմն մարմնի վրա ցանի դսևորմամբ: Բացի այդ, հիվանդների արյան մեջ ավելանում է լիմֆոցիտների քանակությունը և առաջանում են հատուկ բջիջներ` ատիպիկ մոնոնուկլեարներ:
Հակավիրուսային բուժման բացակայության դեպքում, հիվանդությունն անցնում է քրոնիկական ձևի, որից հետո դրա պատկերի վրա շատ հաճախ զարգանում է քրոնիկական հոգնածության համախտանիշ: Առաջինն այս կապը հայտնաբերել են ամերիկացի գիտնականները` 1984-ին: Այդ ժամանակ Նևադա նահանգի Ինկլայն-Վիլիջ փոքրիկ քաղաքում իսկական համաճարակ էր սկսվել: Տեղացիների շրջանում գրանցվել էր նախկինում անհայտ հիվանդության ավելի քան 200 դեպք, որն արտահայտվում էր տրամադրության վատացմամբ, մկանային թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, դեպրեսիայով: Բոլոր հիվանդների մոտ հայտնաբերվեց Էպշտեյն-Բարի վիրուս կամ դրա նկատմամբ հակամարմիններ, սակայն այս փաստի վերաբերյալ բժիշկները չկարողացան մի ընդհանուր եզրահանգման գալ: նրանց մի մասը կարծում էր, որ գործ ունեն մասսայական հիստերիայի հետ: Սական ժամանակակից բժշկության մեջ ոչ-ոք արդեն չի կասկածում, որ Էպշտեյն-Բարրի վիրուսը, նաև ցիտոմեգալովիրուսն ու հերպեսի վիրուսի այլ տարատեսակները քրոնիկական հոգծանության համախտանիշի հիմնական պատճառն են:
Համախտանիշն արտահայտվում է աշխատունակության կտրուկ նվազմամբ, նույնիսկ, լիովին առողջ մարդկանց մոտ: Դրանք հիմնականում 30 տարեկանից բարձր կանայք են (հիվանդացածների ընդհանուր քանակի 60%-ը), ովքեր ունեն բարձագույն կրթություն և բարձր եկամուտներ:
Ռիսկի խմբում են, այսպես կոչված, «աշխատամոլները» և իրենց կատարյալ համարող մարդիկ, ովքեր չափից ավելի պահաջկոտ են սեփական անձի նկատմամբ և, այդ իսկ պատճառով, մշտապես սթրեսի մեջ են: Նրանք անընդմեջ հոգնածության զգացողություն ունեն, որը չի անցնում, նույնիսկ լիարժեք հանգստից կամ խորը քնից հետո: Ախտանիշները հետևյալն են. մարմնի սուբֆեբրիլային (ենթատենդային) ջերմաստիճան (37,5-38oC), չհանգստացող ցավեր, կոկորդում անհարմարության զգացում, ավշային հանգույցների մեծացում: Հնարավոր են նաև ցավեր մկաններում և հոդերում, վատ քուն, հիշողության վատացում, դեպրեսիա, քաշի ավելացում կամ նվազում, ստամոքսի և աղիների խանգարումներ, վատ ախորժակ, ալերգիկ ռեակցիաներ: Նման վիճակը որոշ ժամանակ նորմալ է համարվում ինֆեկցիոն հիվանդությունից, օրինակ, գրիպից հետո: Սակայն եթե այն երկարաձգվում է մինչև 6 ամիս և հակված է ավելի վատթարանալու, դա արդեն պատճառ է, որպեսզի հետազոտություն անցնել օրգանիզմում հերպեսի վիրուսի առկայությունը որոշելու նպատակով:
Նախ անհրաժեշտ է արյունը հետազոտել, որի արդյունքերի հիման վրա բժիշկը կարող է կասկածել վիրուսային ինֆեկցիայի առկայության մասին և պացիենտին ուղարկել թքի և ողնուղեղային հեղուկի հատուկ հետազոտության, որը թույլ կտա վերջնական ախտորոշում կայացնել: Իսկ ինչ անել, եթե դրանք արդեն հայտնավերել են: Խնդիրն այն է, որ այս հիվանդության սուր ընթացքի ժամանակ կիրառվում են հակավիրուսային պատրաստուկներ, իսկ մոնոնուկլեոզի քրոնիկական ձևի հատուկ բուժում ներկայումս գոյություն չունի:
Միակ բանը, որ կարող են առաջարկել բժիշկները, իմունախթանիչ պատրաստուկներով թանկարժեք թերապիան է, որը բարձրացնում է իմունիտեըտը, նշանակում է` օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: Սակայն այդ պատրաստուկներն ի վիճակի չեն ոչնչացնել հիվանդության հարուցիչը, այն օրգանիզմում մնում է մինչև կյանքի վերջը: Բայց ամեն ինչ այդքան էլ անմխիթար չէ. ճիշտ ընտրված համալիր բուժումը` իմունախթանիթները, սնվելը, մարմնամարզությունն ու ֆիզիոթերապիան (հնարավոր են նաև այլընտրանքային բժշկության մեթոդները), որպես կանոն, թույլ կտան ազատվել ախտանիշներից, այդ թվում նաև հաղթահարել քրոնիկական հոգնածության համախտանիշը և վերադառնալ լիարժեք կյանքի:

Մեդ-Պրակտիկ
22.02.2016
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Դուք չեք նշել կոնկրետ կլինկորեն ինչպես է արտահայտվում վիրուսը Ձեր ամուսնու մոտ, քանի որ այն ունի տարբեր կլինիկական դրսևորումներ: Բացի այդ ցանկացած վիրուսային հիվանդություն վերջնական բուժում չունի, հարկավոր է պարբերաբար կրկնել բուժման կուրսեր: Ավելի ճիշտ կլինի դիմել բուժող բժշկին, ամեն դեպքում նախկինում նշանակված դեղորայքը կարելի է նորից ընդունել:




Աննա
12.02.2016




Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Էպշտեյն- Բարրի վիրուսն ախտորոշվում է արյան ընդհանուր, բիոքիմիական, իմունոլոգիական և սերոլոգիական անալիզների միջոցով:




Anahit
18.01.2016




Մեդ-Պրակտիկ
17.05.2015
Հարգելի Մարինե, բարև Ձեզ: Կոնկրետ, որ հատվածի ավշահանգույցներն են մեծացած, բացի այդ շատ կարևոր է դրանք շարժուն են, թե ոչ, ցավոտ են, թե ոչ: Լիմֆատիկ հանգույցների մեծացման պատճառ կարող են լինել ինչպես համակարգային հիվանդությունները, այնպես էլ տեղային պրոցեսները: Լիմատիկ հանգույցների մեծացման պատճառները բազմաթիվ են. ինֆեկցիաները` վիրուսային, բակտերիալ, պարազիտար կամ սնկային, քաղցկեղային հիվանդությունները, համակարգային հիվանդությունները, թիրեոիդիտները, Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոման, սարկոիդոզը, ՄԻԱՎ-ը, հիպերթիրեոզը, լիմֆոգրանուլեմատոզը, աուտոմիուն հիվանդությունները և այլն: Լիմֆատիկ հանգույցների մեծացումն ուղեկցվում է այլ կլինկական ախտանիշներով, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ախտորոշման հարցում:




Մարինե
11.05.2015




Կարդացեք նաև

Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...


Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...


The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը...


Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...


Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...


1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր...


ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...


Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը...


Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն